ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.09.2020 12:19
Թմրանյութի նմանվող զանգվածներ են հայտնաբերվել
Սեպտեմբերի 16-ին ԱՀ ոստիկանության ծառայողները Ասկերան քաղաքում տեղակայված «Ֆուլլագո» ՍՊԸ-ի տարածքում կայանված Ասկերանի շրջանի բնակիչ, 1985թ.ծնված Վ. Հ.-ի կողմից օգտագործվող «ԳԱԶ 31029» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ, սրահի հետևի մասից հայտնաբերվել և վերցվել է վերջինիս պատկանող 5,15 գրամ քաշով չորացված և մանրացված «Մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող զանգված:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
Սեպտեմբերի 16-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության ՔՀ վարչության ծառայողների հետ համատեղ մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ցանելու և աճեցնելու կասկածանքով զննության են ենթարկել Մարտակերտի շրջանի բնակիչ, 1969թ.ծնված Լ. Գ.-ի առանձնատան բակը` որտեղ հայտնաբերվել և վերցրվել է մշակված վիճակում գտնվող կանեփանման բույսի 13 թուփ, իսկ տան բակում առկա չորանոցում փայտյա սյունից կախված պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերվել է 17գրամ կանաչ գույնի սպեցիֆիկ հոտով կանեփանման բույսի նմանվող չորացված տերևներ և նույն չորանոցում դարսված վառելափայտի վրա թերթի մեջ փաթեթավորած մանրացված 1.9 գրամ նույնանման զանգված:
Լ. Գ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: