ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.09.2020 12:54
թմրանյութի-նմանվող-չորացված-և-մանրացված-զանգվածներ-են-հայտնաբերվել
Սեպտեմբերի 11-ին ժամը 14:00-ի սահմաններում ԱՀ ոստիկանության ծառայողները Ասկերանի շրջանի բնակիչ,1988թ.ծնված Տ. Կ.-ի տան բակում առկա պահեստից զննությամբ հայտնաբերել են վերջինիս պատկանող 1,22 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող չորացված և մանրացված զանգված:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
Սեպտեմբերի 11-ին ԱՀ ոստիկանությն ծառայողները Մարտունի քաղաքի Մայիսի 9 փողոցում անձնական խուզարկության են ենթարկել
Մարտունի քաղաքի բնակիչ, 1975թ.ծնված Է. Պ.-ն, ում տաբատի գրպանում հայտնաբերվել է ծխախոտի գլանակի մեջ 0,56 գրամ քաշով չորացված և մանրացված թմրանյութի նմանվող զանգված, իսկ վերջինիս պատկանող Մարտունի քաղաքի Մայիսի 9 փողոցում գտնվող առանձնատան բակի զննությամբ՝ լվացարանի թիթեղյա տարայի մեջ հայտնաբերվել է 23,82 գրամ չորացված և մանրացված, երկաթյա տարայի մեջ 215 գրամ չորացված նմանատիպ զանգվածներ, իսկ տան հետնամասում կանեփանման բույսի 4 թուփ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: