ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.08.2020 12:09
Թմրանյութին նմանվող զանգված է հայտնաբերվել
Օգոստոսի 28-ին ժամը 09:10-ի սահմաններում ԱՀ ոստիկանության ծառայողները թմրանյութ պահելու կասկածանքով Ազատամարտիկների փողոցից բերման է ենթարկել մայրաքաղաքի բնակիչ,1976թ.ծնված Ա. Ա.- ն, իրեն պատկանող «MERCEDES-BENZ» մակնիշի ավտոմեքենայով, որի զննությամբ սրահից հայտնաբերվել է թվով 1 հատ կաթնագույն կտորե փաթեթում փաթեթավորված 6.43 գրամ քաշով թմրամիջոցին նմանվող կոշտ զանգված, 1 հատ ֆոլգայում փաթեթավորված 8.37 գրամ քաշով կանաչ գույնի չորացված թմրանյութին նմանվող զանգված և 1 հատ անձեռնոցիկում առկա 2.01 քաշով նմանատիպ զանգված:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: