ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.03.2021 10:29
Թունավորման դեպքեր՝ հանրապետության տարածքում
Մարտի 12-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 21:00-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակչուհի, 1991թ.ծնված Ա. Օ.-ն։
Մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ Ա. Օ.-ն թունավորումը ստացել է նույն օրը ժամը 20:20-ի սահմաններում իրենց բնակարանի խոհանոցում առկա գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետած շմոլ գազից:
Մարտի 13-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 01:15-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակչուհի, 2001թ.ծնված Վ. Ա.-ն։
Մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ Վ. Ա.-ն նշված թունավորումը ստացել է մարտի 12-ին ժամը 23:30-ի սահմաններում տան միջանցքում տեղադրված գազի վառարանից արտանետած շմոլ գազից:
Ստուգումներով զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Մարտի 12-ին ժամը 22:30-ին Մարտակերտի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 21:30-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Մարտակերտ քաղաքի բնակիչներ՝ 2006թ.ծնված Տ. Գ.-ն, 2010թ.ծնված Լ.Գ.-ն,2010թ.ծնված Լ.Գ.-ն ու 2013թ.ծնված Ա. Գ.-ն և 1985թ.ծնված Ն. Գ.-ն:
Մեկնած ավագ տեղամասային տեսուչը պարզել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են նույն օրը ժամը 21:20-ի սահմաններում Օզանյան փողոցի իրենց բնակարանի խոհանոցում առկա գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետած շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: