27.12.2022 17:41
Իրար են բախվել 2 ավտոմեքենա. Մեկ հոգի ստացել է մարմնական թեթեւ մարմնական վնասվածք
Դեկտեմբերի 26-ին ժամը 22:25-ին ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Իսակով-Ստարավոյտովա փողոցների խաչմերուկում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 22:15-ի սահմաններում նշված փողոցների խաչմերուկում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 35-ամյա Խ.Հ.-ի և 39-ամյա Ջ.Ի.-իվարած «Մերսեդես բենց» և «Օպել աստրա» մակնիշի ավտոմեքենանները:
ՃՏՊ հետևանքով «Մերսեդես բենց» մեքենայի վարորդը ստացել է գանգուղեղային տրավմա և վերին շրթունքի քերծված վերք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին
Անցանկալի երևույթները բացառելու նպատակով՝ խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները: