ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.02.2021 12:37
Խանութից ավտոպահեստամասեր են գողացել
Փետրվարի 2-ին մայրաքաղաքի բնակիչ, 1994թ.ծնված Տ. Ն.-ն դիմել է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ 2020թ. հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Ստեփանակերտ քաղաքի Կամո փողոցում տեղակայված «Լեռմո» ՍՊԸ խանութից գողացել են տարբեր տեսակի ավտոպահեստամասեր:
Վնասի չափը ճշտվում է:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: