ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.09.2020 12:54
Կանեփանման բույսի սերմեր են հայտնաբերվել
Սեպտեմբերի 11-ին ժամը 11:15-ին ԱՀ ոստիկանության ծառայողները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Ստեփանակերտ քաղաքի Զորգե փողոցից քաղվարչություն են բերման ենթարկել մայրաքաղաքի բնակիչ, 1986թ.ծնված Յ. Մ.-ին, ում անձնական խուզարկության ժամանակ վերջինիս տաբատի աջ գրպանում հայտնաբերվել է թվով 3 թղթե փաթեթներ, որոնցում առկա էր 0,16 և 0,17 գրամ չորացրած և մանրացված կանաչ գույնի սպեցիֆիկ հոտով թմրանյութի նմանվող զանգվածներ, իսկ 3-րդ փաթեթում առկա էր 2 հատ կանեփանման բույսի սերմեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: