ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.03.2020 14:25
Հանրային սննդի օբյեկտից գողություն է կատարվել
Մարտի 5-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1965թ. ծնված Դ. Պ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ Սարուշեն համայնքի վարչական տարածքում գտնվող իր կողմից օգտագործվող բացօթյա հանրային սննդի օբյեկտից գողություն է կատարվել:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ մարտի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը մեխանիկական եղանակով ջարդել է նշված օբյեկտի դռան կողպեքը և գողացել 60 լիտր տարողությամբ օղի թորելու պղնձե կաթսան՝ իր կափարիչով:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: