ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.10.2019 11:19
Հեծանիվներ են գողացել
Հոկտեմբերի 25-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 24-ին ժամը 13:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 2009թ. ծնված Վ. Գ.-ն և 2011թ. ծնված Է. Գ.-ն ներկայացել են մայրաքաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 10 շենքի բակ, որտեղից Վ. Գ.-ն նշված շենքի շքամուտքից գողացել է 2013թ. ծնված Ռ. Գ.-ին պատկանող «Ադիդաս» մոդելի հեծանիվը և 2014թ. ծնված Ե. Ա.-ին պատկանող «Պրինցեսսա» մոդելի հեծանիվը, այնուհետև Վ. Գ.-ն և Է. Գ.-ն գողացած հեծանիվները տեղափոխել և թողել են Մելիքավան փողոցում տեղակայված նախկին «Երկաթուղային կայան» տանող կամուրջի մոտ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: