ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2020 14:11
Հրացանով կրակել և սպանել է Մարտունու շրջանի բնակչուհուն
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ հունվարի 1-ին ժամը 12:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի Կաղարծի գյուղում նույն շրջանի բնակիչ, 1982թ. ծնված Օ. Բ.-ն իր մոր՝ անվամբ գրանցված «ՏՕԶ-54» երկփողանի հրացանով նույն շրջանի բնակիչ՝ 1958թ.ծնված Կ. Պ.-ի տան բակում կրակելով սպանել է նույն շրջանի բնակչուհի, 1977թ.ծնված Ն. Ա.-ին:
Օ. Բ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին:
Հրացանն առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: