ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.09.2014 17:07
Հրդեհի հետևանքով պատճառվել է նյութական վնաս
Սեպտեմբերի 8-ին շրջդատախազությունից ոստիկանության Քաշաթաղի շրջբաժին մուտք է գործել ԼՂՀ ԿԱ ԱԻՊԾ ՊՀՏ հետաքննության բաժանմունքի կողմից նախապատրաստված նյութերն այն մասին, որ ս.թ. հուլիսի 31-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Ներքին Սուս համայնքի տարածքում անհայտ անձի կողմից հրկիզվել է նույն գյուղի բնակիչներ` 1940թ. ծնված Յու. Ք-ին, 1946թ. ծնված Խ. Մ-ին, 1994թ. ծնված Ա. Օ-ին և 1968թ. ծնված Մ. Մ-ին պատկանող` գյուղում տեղակայված տնամերձ հողամասերը, ինչի հետևանքով այրվել է խոտածածկ տարածքներ ու բերքատու ծառեր` պատճառելով համապատասխանաբար 71.500, 15.000, 22.500 և 354.000 ՀՀ դրամի նյութական վնասներ: