ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.11.2015 17:21
Հրդեհի հետևանքով պատճառվել է նյութական վնաս
Նոյեմբերի 13-ին ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից ոստիկանության քննչական վարչություն նյութեր են ստացվել այն մասին, որ անհայտ անձը, 2014թ. չպարզված հանգամանքներում հրկիզել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի բնակիչներ՝ 1961թ. ծնված Ա. Դ-ին և 1957թ. ծնված Բ. Խ-ին պատկանող` «Ղուչուլար» կոչվող տեղամասում գտնվող խոտի պահեստավորման համար նախատեսված շինությունները, իսկ տարածված կրակից այրվել է հարակից անասնաֆերման` մեկ գլուխ հորթով և մեկ այլ շինություն` 2000 խոտի տուկով: Այրվել է նաև նշված վայրում տեղադրված` Ստեփանակերտ քաղաքի Լազարևի փողոցի N տան բնակիչ, 1955թ. ծնված Վ. Ղ-ին պատկանող 5 մեղվափեթակները:
Ա. Դ-ին պատճառվել է 2.429.000 դրամի, Բ. Խ-ին՝ 427.000 դրամի, իսկ Վ. Ղ-ին` 250.000 դրամի նյութական վնաս: