12.11.2022 16:50
ՃՏ պատահար Ստեփանակերտ քաղաքում. Տուժել է մեկ քաղաքացի
Նոյեմբերի 12-ին ժամը 12:15-ին, ԱՀ ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել՝ Նաբերեժնայա փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության հետաքննիչներն ու ճանապարհային ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում, նշված ճանապարհահատվածում Ստեփանակերտ քաղաքի 24-ամյա բնակիչը վարելով «Նիսսան տեանա» մակնիշի ավտոմեքենան, դուրսէ եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ, այնուհետև բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել:
ՃՏ պատահարի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: