ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.03.2021 11:27
ՃՏՊ՝մայրաքաղաքում
Մարտի 16-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ Մ. Մաշտոց փողոցում վիճաբանություն է տեղի ունենում:
Ստուգմամբ պարզվել է, որ փետրվարի 16-ին ժամը 00:30-ի սահմաններում, մայրաքաղաքի բնակիչ, 1985թ.ծնված Է. Պ.-ն առանց վարորդական իրավունքի վկայականի վարելով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Մ. Մաշտոց փողոցի թիվ 22 տան դիմացի ճանապարհահատվածում բախվել է մայրաքաղաքի բնակիչ՝ 1988թ.ծնված Հ. Հ.-ի վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս ոտնաթաթի սալջարդով և կապանների ճզմումով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն» :
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի քաղաքային վարչությունը: