ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.05.2020 13:06
Մարտկոցներ են գողացել
Մայիսի 1-ին ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1994թ. ծնված Ն. Պ.-ն և Ասկերանի շրջանի բնակիչ, 1995թ. ծնված Մ. Խ.-ն 2019թ. սեպտեմբերին Ասկերանի շրջանի բնակիչներ՝ 1996թ. ծնված Ս. Խ.-ի առանձնատան բակից և 1987թ.ծնված Ա. Ա.-ին պատկանող նույն գյուղում կայանված «Մերսեդես-Բենց Ե-260» մակնիշի ավտոմեքենայից գողացել են մեկական մարտկոցներ:
Ն. Պ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: