ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.12.2015 16:26
Յուրացում, վատնում
Դեկտեմբերի 23-ին ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի քրեական հետախուզության և ԼՂՀ ոստիկանության ՏՊՀԴՊ բաժնի ծառայողների կողմից Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի բնակչուհի, 1974թ. ծնված Գ. Ա-ի դիմումի շուրջ կատարված ստուգումներով պարզվել է, որ նույն գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Ր. Ա-ն, 2011թ. դեկտեմբերի 19-ին հանդիսանալով Տիգրանավան համայնքի ղեկավար, Գ. Ա-ի անվամբ կնքել է կեղծ պայմանագիր, որը ներկայացնելով ԼՂՀ գյուղի և գյուղտնտեսության աջակցության հիմնադրամ, ստացել է 240.000 դրամ նպատակային անտոկոս վարկ, որից 80.000 դրամը տրամադրել է Գ. Ա-ին, իսկ մնացած 160.000-ը` յուրացրել, իսկ ՈՒռեկան գյուղի բնակիչ, 1974թ. ծնված Գ. Մ-ն, 2014թ. դեկտեմբեր և 2015թ. հունվար ամիսներին հանդիսանալով ՈՒռեկան համայնքի ղեկավար, Գ. Ա-ի փոխարեն վճարացուցակներում կեղծ ստորագրություններ դնելով՝ յուրացրել է վերջինիս և նրա որդու անվամբ նշված ամիսներին պետության կողմից որպես կենսաթոշակ և նպաստ տրամադրված ընդհանուր 51.000 դրամը:
*****
Դեկտեմբերի 23-ին ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի քրեական հետախուզության և ԼՂՀ ոստիկանության ՏՊՀԴՊ բաժնի ծառայողների կողմից կատարված ստուգումներով պարզվել է, որ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի 1-ին թաղամասի N տան բնակիչ, 1971թ. ծնված Ա. Հ-ն («Տաշիր» ՍՊԸ տնօրեն), օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, տարբեր փաստաթղթային կեղծիքներ կատարելու եղանակով յուրացրել և վատնել է նախնական հաշվարկներով 1.957.539 դրամ, դրանով իսկ ընկերությանը պատճառել խոշոր չափերի հասնող նյութական վնաս: