ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.03.2015 18:44
Յուրացրել է 3.732.136 դրամ
Մարտի 5-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության ծառայողների կողմից կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի ՈՒլուբաբյան փողոցի N տան բնակչուհի, 1993թ. ծնված Ն. Ն-ն («Արցախփոստ» ՓԲԸ օպերատոր) ս.թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում, ԼՂՀ ոստիկանության վարչական շենքում տեղակայված` նշված ընկերության հենակետում աշխատելու ընթացքում յուրացրել է քաղաքացիների անձնագրերի, ելքի թույլտվության, նույնականացման քարտերի գրանցման, ֆիզիկական անձանց զենքերի ձեռք բերման ու գրանցման թույլտվություն տալու, ինչպես նաև կոմունալ վճարումներից գոյացած պետբյուջե վճարվելիք ընդհանուր 3.732.136 դրամ գումարը: