ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.01.2016 17:57
Յուրացրել է 680.000 դրամ
Հունվարի 18-ին Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի 5-րդ թաղամասի թիվ 1 շենքի N բնակարանի բնակիչ, 1992թ. ծնված Գ. Բ-ն («Ալհարակ» ՍՊԸ տնօրեն) ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ նույն քաղաքի բնակիչ, 1993թ. ծնված Տ. Մ-ն, 2015թ. հունիսից մինչև հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում, աշխատելով Բերձոր քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 87/4 հասցեում տեղակայված՝ նշված ընկերությանը պատկանող լցակայանում որպես լցավորող, բենզինի և դիզելային վառելանյութերի վաճառքից առաջացած դրամական միջոցներից, առանց համապատասխան թույլտվության յուրացրել է 680.000 դրամ գումար: