ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.07.2023 10:36
ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 03.07.2023-10.07.2023թթ.
2023 թվականի հուլիսի 3-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 36 հաղորդում, որից 21-ը հանցագործությունների մասին է: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 18-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման շուրջ 12 դեպք։ Դրան նպաստել է Կանեփ-կակաչ 2023 համալիր միջոցառումը:
Բացահայտվել է հերթապահ մասում գրանցված վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու բոլոր 4 դեպքերը: Հասարակական կարգը կոպիտ խախտած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն։
Յոթ օրվա ընթացքում բացահայտվել է նաև գույքի դիտավորությամբ ոչնչացման և խարդախության մեկական դեպքեր: ՆԳ նախարարությունը միջոցներ է ձեռնարկում անբացահայտ մնացած մյուս հանցագործությունների, այդ թվում՝ նշված ժամանակահատվածում գրանցված խուլիգանություն բնութագրմամբ մեկ դեպքի բացահայտման ուղղությամբ։
Ադրբեջանական կողմը 2 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել և կրակել է քաղաքացիական անձանց ու բնակավայրերի ուղղությամբ:
Հուլիսի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Մարտակերտի շրջանում: Աղաբեկալանջ գյուղի բնակչուհին ոստիկանություն է դիմել, որ իր երկու անչափահաս երեխաներին թողել է տանը` առանց հսկողության և ինքը աշխատանքի բերումով մեկնել Մարտակերտ քաղաք։
Ոստիկանության և փրկարար ծառայողների համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում՝ հուլիսի 8-ին երեխաները հայտնաբերվել են Մարտակերտ քաղաքում, ավտոմեքենայի մեջ՝ մահացած վիճակում:
Նախնական տվյալներով մահվան պատճառ է հանդիսացել մեքենայում բարձր ջերմաստիճանը։ Ստուգմամբ զբաղվում է քննչական կոմիտեն։
Հուլիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, կրակ բացելով Բերդաշեն գյուղի վարչական տարածքում արտեզան ջրհորի նորոգման աշխատանքներ կատարող քաղաացիական 3 անձի ուղղությամբ: Իսկ հուլիսի 7-ին ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական դիրքերից կիրառելով 60մմ տրամաչափի ականանետ՝ դիտավորությամբ փորձել են հրկիզել Մաճկալաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող ցորենի դաշտերը:
Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:
Հուլիսի 3-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 8 արձանագրություն. Տեղի է ունեցել ՃՏ 2 պատահար, որից մեկը մարմնական վնասով: Պատահարներից 1 անձ դիմել է բուժհաստատություն։ Առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 2 վարորդ:
ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումները Արցախի Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք, վերահսկելով օպերատիվ իրավիճակը՝ պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոն:
***
Полиция МВД подводит итоги прошедшей недели
В период с 3 по 10 июля 2023 года в дежурных частях центрального и районных подразделений полиции зарегистрировано 36 сообщений о преступлениях и правонарушениях, из них 21 относительно преступлений. В результате принятых оперативных мер 18 из них уже раскрыты и находятся в стадии следствия.
В результате совместной оперативно-розыскных мероприятий УУР и сотрудников территориальных подразделений за неделю выявлено около 12 фактов незаконного оборота, выращивания и сбыта наркотиков.
Раскрыты все зарегистрированные в дежурной части 4 случая ссор и причинения в результате них телесных повреждений друг другу. Люди, грубо нарушившие общественный порядок, были доставлены в полицию.
В течение семи дней также был выявлен один случай умышленного уничтожения имущества и один случай мошенничества. МВД принимает меры по выявлению других нераскрытых преступлений, в том числе одного случая хулиганства, зарегистрированного за указанный период.
Азербайджанская сторона дважды грубо нарушила режим прекращения огня, открыв огонь по мирным жителям и населенным пунктам.
7 июля в Мартакертском районе произошел трагический случай. Жительница села Агабекаландж обратилась в полицию с заявлением о том, что она оставила двух несовершеннолетних детей дома без присмотра и уехала по работе в город Мартакерт.
В результате совместных оперативно-розыскных мероприятий полиции и спасателей 8 июля дети были обнаружены мертвыми в автомобиле в городе Мартакерт.
По предварительным данным, причиной смерти стала высокая температура в автомобиле. Проверки осуществляет Следственный комитет.
6 и 7 июля азербайджанская сторона нарушила режим прекращения огня в Мартунинском районе, открыв огонь по 3 мирным жителям, которые ремонтировали артезианскую скважину в административном районе села Бердашен. А 7 июля около 19:00 часов из 60-мм миномета с азербайджанских позиций преднамеренно пытались поджечь пшеничные поля в административном районе села Мачкалашен.
К счастью, никто не пострадал. Сообщение было передано российским миротворческим силам.
В период с 3 по 10 июля в оперативном центре управления дорожной полиции было зарегистрировано 8 протоколов. Произошло 2 дорожно-транспортных происшествия, одно из которых повлекло за собой телесные повреждения. 1 человек с места аварии обратился в медучреждение. 2 водителя управляли транспортным средством без водительских удостоверений.
Все подразделения полиции МВД на территории Республики Арцах продолжают осуществлять круглосуточную службу, контролируя оперативную обстановку, поддерживая стабильный общественный порядок.