12.06.2023 16:13
ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 05.06.2023-12.06.2023թթ.
2023 թվականի հունիսի 5-ից հունիսի 12-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 52 հաղորդում, որից 42-ը հանցագործությունների մասին է: Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 41-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
Քրեական հետախուզության վարչության ևտարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման 5 դեպք։
Բացահայտվել է հերթապահ մասում գրանցված և հանրային հնչեղություն ստացած վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու բոլոր 3 դեպքերը։ Հասարակական կարգը կոպիտ խախտած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն։
Անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6 դեպքից 5-ը, խարդախության`2, համակարգչային հանցագործության 1 դեպք և նախկինում կատարված 2 հանցագործություն։
ՆԳ նախարարությունը միջոցներ է ձեռնարկում անբացահայտ մնացած մյուս հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։
Բնակչության հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ զենք-զինամթերք կամովին հանձնելու նպատակով, ոստիկանություն է դիմել 1 քաղաքացի:
Հունիսի 8-ին Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից արձակված կրակոցներից վնասվել են Սարուշեն գյուղի բնակչի տան պատերը: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
Յոթ օրվա ընթացքում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 232 արձանագրություն. Տեղի է ունեցել ՃՏ 7 պատահար, որից 4-ը` նյութական, 3-ը՝ մարմնական վնասով: Պատահարներից 5 անձ դիմել է բուժհաստատություն։
Առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 55 վարորդ, 41-ը եղել է անսթափ վիճակում, 36 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը: Բացահայտումների մեծ մասն արձանագրվել է ոստիկանության պետի հրամանով իրականացված հատուկ միջոցառումների ընթացքում։
ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա ծառայություն` կազմակերպելով հանցավորության դեմ արդյունավետ պայքար, պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոն:
Հերթապահ մաս՝102, /047/94-02-07
ՃՈ ՕԿԿ /047/94-02-17
***
Полиция МВД подводит итоги прошедшей недели
В период с 5 по 12 июня 2023 года в дежурные части центрального и районных подразделений полиции зарегистрировано 52 сообщения о преступлениях и правонарушениях, из них 42 сообщения относительно преступлений. В результате оперативных мероприятий, предпринятых сотрудниками полиции, 41 из них уже раскрыты и находятся в стадии следствия.
В результате совместных оперативно-розыскных мероприятий сотрудников управления уголовного розыска и территориальных подразделений за неделю выявлено 5 случаев незаконного оборота, выращивания и сбыта наркотиков.
Раскрыты все 3 случая ссор, зарегистрированных в дежурной части полиции, в результате которых были причинены телесные повреждения. Люди, грубо нарушившие общественный порядок, были доставлены в полицию.
За прошедшую неделю раскрыто 5 из 6 случаев кражи личного имущества, 2 случая мошенничества, 1 случай компьютерного преступления и 2 ранее совершенных преступления.
МВД принимает меры по раскрытию других нераскрытых преступлений.
В результате проведенной разъяснительной работы с населением в полицию с заявлением о добровольной сдаче оружия и боеприпасов обратился 1 гражданин.
8 июня в результате выстрелов, произведенных с азербайджанских боевых позиции в районе села Саргсашен Мартунинского района, повреждены стены дома жителя села Сарушен. Сообщение было передано российским миротворческим силам.
За семь дней в центре оперативного управления ДП зарегистрировано 232 сообщения. Произошло 7 дорожно-транспортных происшествий, из них 4 с причинением материального ущерба и 3 с причинением телесных повреждений. 5 человек после ДТП обратились в медучреждения.
55 водителей управляли транспортным средством без водительских прав, 41 находились в состоянии алкогольного опьянения, 36 превысили скорость. Большинство нарушений было зафиксировано в ходе спецмероприятий, проведенных по распоряжению начальника полиции.
Все подразделения полиции МВД продолжают осуществлять круглосуточное дежурство на территории республики, организуя эффективную борьбу с преступностью, поддерживая стабильный общественный порядок.
Дежурная часть: 102, /047/94-02-07
ДП /047/94-02-17