ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.05.2023 21:05
ՆԳՆ Ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 22.05.2023-29.05.2023թթ
2023 թվականի մայիսի 22-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 39 հաղորդում:
Բոլոր ահազանգերի հետքերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։
Ստացված հաղորդումներից 30-ը հանցագործությունների մասին է, դրանցից 27-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: Անբացահայտ է մնացել հանցագործության 3 դեպք:
Դիակի հայտնաբերման 1 դեպք է գրանցվել Ստեփանակերտ քաղաքում։ Մ.Գոշ փողոցի բնակելի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 1931թ. ծնված Մ. Դ.-ի դին։ Զննությամբ դիակի վրա արտաքին բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության 3 դեպք։
Բացահայտվել է հերթապահ մասում գրանցված և հանրային հնչեղություն ստացած վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու բոլոր 8 դեպքերը, որից 2-ի դեպքում` այն ուղեկցվել է հրազենի գործադրմամբ։ Հասարակական կարգը կոպիտ խախտած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն։
Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է խարդախություն բնութագրմամբ 2 և հափշտակության 1 դեպք:
Միջոցներ են ձեռնարկում անբացահայտ մնացած մյուս հանցագործությունների, այդ թվում ` անցած 7 օրվա ընթացքում գրանցված խուլիգանություն բնութագրմամբ`2 և գույքի դիտավորությամբ ոչնչացման` 1 դեպքի բացահայտման ուղղությամբ։
Բնակչության հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ զենք-զինամթերք կամովին հանձնելու նպատակով, ոստիկանություն է դիմել 1 քաղաքացի:
Նշված ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 139 արձանագրություն. Շաբաթվա ընթացքում գրանցվել է ՃՏ 16 պատահար, որից 12-ը նյութական, 4-ը՝ մարմնական վնասով: Պատահարներից 6 անձ դիմել է բուժհաստատություն։
Առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 26 վարորդ, 21-ը եղել է անսթափ վիճակում, 47 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:
ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա ծառայություն`կազմակերպելով հանցավորության դեմ արդյունավետ պայքար, պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոն:
Հերթապահ մաս՝102, /047/94-02-07
ՃՈ ՕԿԿ /047/94-02-17