27.06.2023 16:06
ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը.19.06.2023-26.06.2023թթ
2023 թվականի հունիսի 19-ից հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 33 հաղորդում, որից 22-ը հանցագործությունների մասին է: Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 21-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
Քրեական հետախուզության վարչության ևտարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման 8 դեպք։
Բացահայտվել է հերթապահ մասում գրանցված վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից՝ 5-ը: Հասարակական կարգը կոպիտ խախտած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն։
Անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է գույքի դիտավորությամբ ոչնչացման և համակարգչային հանցագործության՝ մեկական, ինչպես նաև անձնական ունեցվածքի գողության և խարդախության` երկուական դեպքեր: Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում անբացահայտ մնացած մյուս հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։
Բնակչության հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ զենք-զինամթերք կամովին հանձնելու նպատակով, ոստիկանություն է դիմել 2 քաղաքացի:
Հունիսի 19-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը 2 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել և կրակել քաղաքացիական անձանց ու բնակավայրերի ուղղությամբ:
Հունիսի 22-ին ադրբեջանական բանակը կրակել է Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակչի տան ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է տանիքը, իսկ հունիսի 25-ին՝ Մարտունու շրջանի Մյուրիշեն-Ավդուռ ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող դաշտավայրում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացին է թիրախավարվել, որի պատճառով աշխատանքը դադարեցվել է: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
Յոթ օրվա ընթացքում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 13 արձանագրություն. Տեղի է ունեցել ՃՏ 4 պատահար, որից 2-ը` նյութական, 2-ը՝ մարմնական վնասով: Պատահարներից 2 անձ դիմել է բուժհաստատություն։
Առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 6 վարորդ, 1-ը եղել է անսթափ վիճակում, 2 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:
ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված ծառայություն` հանցավորության դեմ իրականացնելով արդյունավետ պայքար, պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոն:
***
Полиция МВД подводит итоги прошедшей недели
В период с 19 по 26 июня 2023 года в дежурных частях центрального и районных подразделений полиции зарегистрировано 33 сообщения о преступлениях и правонарушениях, из них 22 относительно преступлений. В результате оперативных мероприятий, предпринятых сотрудниками полиции, 21 из них уже раскрыты и находятся в стадии следствия.
В результате совместной оперативно-розыскной деятельности УУР и сотрудников территориальных подразделений за неделю выявлено 8 фактов незаконного оборота, выращивания и сбыта наркотиков.
Выявлено 5 из 6 зарегистрированных в дежурной части случаев ссор и причинения телесных повреждений друг другу. Люди, грубо нарушившие общественный порядок, были доставлены в полицию.
За прошедшую неделю выявлены один случай умышленного уничтожения имущества и один случай компьютерного преступления, а также два случая кражи личного имущества и мошенничества. Полиция принимает меры по раскрытию других преступлений, оставшихся нераскрытыми.
В результате проведенной разъяснительной работы с населением в полицию с заявлением о добровольной сдаче оружия и боеприпасов обратились 2 гражданина.
В период с 19 по 26 июня азербайджанская сторона дважды грубо нарушила режим прекращения огня, открыв огонь по мирному населению и населенным пунктам.
22 июня азербайджанская армия обстреляла дом жителя села Чанкатаг Мартакертского района, в результате чего была повреждена крыша, а 25 июня - гражданина, выполнявшего сельскохозяйственные работы в поле прилегающем к трассе Муришен-Авдур Мартунинского района, в результате чего работы были приостановлены. Сообщение было передано российским миротворческим силам.
В течение семи дней в центре оперативного управления Дорожной Полиции было зарегистрировано 13 сообщений. Произошло 4 дорожно-транспортных происшествия, 2 из которых с причинением материального ущерба и 2 с причинением телесных повреждений. 2 человека после ДТП обратились в медучреждение.
6 водителей управляли транспортным средством без водительских прав, 1 находился в состоянии алкогольного опьянения, 2 водителя превысили скорость.
Все подразделения полиции МВД продолжают нести круглосуточную организованную службу на территории республики, осуществляя эффективную борьбу с преступностью, поддерживая стабильный общественный порядок и правопорядок.