ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.09.2020 11:45
Շենքի շինհարթակից պարկերով ցեմենտ են գողացել
Սեպտեմբերի 25-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները պարզել են, որ ՀՀ Վայոց Ձորի մարզի բնակիչ, 1985թ.ծնված Ք. Ա.-ն 2020թ.սեպտեմբերի 6-ին 10 պարկ ցեմենտ է իրացրել մայրաքաղաքի բնակիչ,1977թ.ծնված Ա. Մ.-ին, որոնք գողացել էր «Քարավան» ՍՊ ընկերության կողմից Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 93 հասցեում իրականացվող բազմաբնակարան շենքի շինհարթակից:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության ՔՀ վարչությունը:
Սեպտեմբերի 25-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները պարզել են, որ մայրաքաղաքի բնակիչ, 1987թ.ծնված Ս. Հ.-ն օգոստոս ամսին Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 93 հասցեում «Քարավան» ՍՊ ընկերության կողմից իրականացվող բազմաբնակարան շենքի շինհարթակից գողացել է ընդհանուր 7 պարկ ցեմենտ և տեղափոխել իրենց տուն:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության ՔՀ վարչությունը: