ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.08.2019 15:02
ՇԻՖԵՐԱՊԱՏ ԾԱԾԿԻ ՏԱԿ ԹԱՔՑՎԱԾ ԿԱՆԵՓԱՆՄԱՆ ԹՓԵՐԸ ՉԷԻՆ ՎՐԻՊԵԼ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՏԵՍԱԴԱՇՏԻՑ
Ս.թ. օգոստոսի 8-ին ժամը 13:00-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները զննության են ենթարկել Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1980թ.ծնված Ն. Բ-ին պատկանող առանձնատան բակը, որտեղ աստիճանների շիֆերապատ ծածկի վրա հայտնաբերվել է մետաղյա տարաների մեջ իր կողմից ցանած և աճեցված կանեփանման 4 թուփ:
Ն. Բ-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք օրենսդրությամբ սահմանված բացառիկ հնարավորության մասին՝ համաձայն որի, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պրեկուրսորներ, ինչպես նաև խիստ ներգործող կամ թունավոր նյութեր կամովին հանձնող անձն ազատվում է դրանք ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, փոխադրելու կամ առաքելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունից։
Նմանատիպ բուսատեսակներ կամ նյութեր ապօրինի պահող անձանց առաջարկում ենք չհետաձել չարիքից օր առաջ ազատվելու հնարավորությունը՝ այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր կյանքն ու առողջությունը, այնպես էլ օրենքի հետ խնդիրներ ունենալու անխուսափելի հատուցումը։