ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.03.2021 11:08
Շմոլ գազից թունավորման դեպք՝ Ստեփանակերտ քաղաքում
Մարտի 26-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 17:50-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Լ. Հուրունց փողոցի բնակիչներ` 1987թ.ծնված Արևիկ Մ.-ն և 1986թ.ծնված Լ. Մ.-ն:
Մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ նշված անձինք թունավորումը ստաացել են նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Մարտի 27-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 01:30-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Խուդյակով փողոցի բնակիչներ` 1966թ.ծնված Գ. Մ.-ն և 1993թ.ծնված Դ. Բ.-ն։
Մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ նշված անձինք թունավորումը ստաացել են մարտի 26-ին ժամը 23:30-ի սահմաններում իրենց տան բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ, բաղնիքում տեղադրված ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Ստուգումներով զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: