29.10.2022 08:59
Ոստիկանության ավագ սերժանտ Գարիկ Դոլուխանյանը կդառնար 30 տարեկան
Համածառայակից 8 ընկերների հետ նա ևս անմահացել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին՝ Հադրութի շրջանում:
ՆԳՆ և Ոստիկանության համակարգի մի խումբ ծառայողներ այսօր այցելել են Դոլուխանյանների ընտանիքին, հարգանքի տուրք մատուցել Գարիկի հիշատակին, զորակցություն հայտնել հերոսի հարազատներին ու մտերիմներին:
Գարիկը2016թ.դեկտեմբերի 8-ից ծառայության է անցել ԱՀ ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնում, որպես վարորդ։ Ուներ ոստիկանության ավագ սերժանտի կոչում։
Սեպտեմբերի 27-ից՝ ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերին:
Զոհվել է 2020թ.հոկտեմբերի 16-ին՝ Հադրութի շրջանի «Թութակ» տեղամասում՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։
ԱՀ Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով:
Հուղարկավորվել է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը՝ ընտանեկան գերեզմանոցում: