ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.07.2019 10:51
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵՑԻՆ ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՆՑԱԴԵՊ
Ս.թ. հուլիսի 20-ին ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 08:30-ի սահմաններում, Հադրութի շրջանի Մեխակավանի հենակետում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել է Հադրութի շրջանի բնակիչ, 1956թ.ծնված Գ. Ա-ին պատկանող «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում առկա էր մոտ 8-9 մ3 «Բոխի» տեսակի վառելափայտ՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի
շրջանային բաժինը: