ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.08.2019 12:25
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ս.թ.օգոստոսի 16-ին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները Ննգի գյուղի վարչական տարածքի անտառահատվածում հայտնաբերել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1968թ.ծնված Դ. Հ-ի կողմից ցանած և մշակված կանեփանման բույսի 11 թուփ, իսկ վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 6 գ. քաշով թաց վիճակում կանաչավուն գույնի սպեցիֆիկ հոտով թմրանյութի նմանվող զանգված:
Դ.Հ-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք օրենսդրությամբ սահմանված բացառիկ հնարավորության մասին՝ համաձայն որի, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պրեկուրսորներ, ինչպես նաև խիստ ներգործող կամ թունավոր նյութեր կամովին հանձնող անձն ազատվում է դրանք ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, փոխադրելու կամ առաքելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունից։
Նմանատիպ բուսատեսակներ կամ նյութեր ապօրինի պահող անձանց առաջարկում ենք չհետաձել չարիքից օր առաջ ազատվելու հնարավորությունը՝ այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր կյանքն ու առողջությունը, այնպես էլ օրենքի հետ խնդիրներ ունենալու անխուսափելի հատուցումը։