ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.08.2019 12:23
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑԻՆ ՑԱՆՎԱԾ ԵՎ ՄՇԱԿՎԱԾ ԿԱՆԵՓԱՆՄԱՆ ԲՈՒՅՍԻ ԹՓԵՐ
Ս.թ.օգոստոսի 10-ին ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի քրեական հետախուզության խմբի ծառայողների կողմից զննության է ենթարկվել Չարեքտար համայնքի վարչական տարածքում գտնվող Վարդանագոմեր կոչվող տարածքը, որտեղից հայտնաբերվել է նույն շրջանի բնակիչ, 1981թ.ծնված Ա. Ս-ի կողմից ցանված և մշակված կանեփանման բույսի 2 թուփ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք օրենսդրությամբ սահմանված բացառիկ հնարավորության մասին՝ համաձայն որի, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պրեկուրսորներ, ինչպես նաև խիստ ներգործող կամ թունավոր նյութեր կամովին հանձնող անձն ազատվում է դրանք ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, փոխադրելու կամ առաքելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունից։
Նմանատիպ բուսատեսակներ կամ նյութեր ապօրինի պահող անձանց առաջարկում ենք չհետաձել չարիքից օր առաջ ազատվելու հնարավորությունը՝ այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր կյանքն ու առողջությունը, այնպես էլ օրենքի հետ խնդիրներ ունենալու անխուսափելի հատուցումը։