12.05.2023 10:06
Ոստիկանության կապիտան Գևորգ Կիրակոսյանը կդառնար 35 տարեկան
Ոստիկանության կապիտան Գևորգ Ռաֆայելի Կիրակոսյանը ծնվել է 1988 թվականի մայիսի 11-ին։ 2006-2008 ՊԲ շարքերում ծառայելուց հետո, 2014 թվականի հոկտեմբերի 28-ից ծառայության է անցել Արցախի Հանրապետության ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքում, որպես տեղամասային տեսուչ։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից՝ ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ մասնակցել է հայրենիքի պաշտպանության համարմղված թեժ մարտերին:
Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Ասկերանի վերին ենթաշրջանի Սղնախ գյուղի մատույցներում:
Երևանում` ԱՀ ոստիկանության ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը` Գ.Կիրակոսյանի հարազատների ուղեկցությամբ, երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Գևորգ Կիրակոսյանի հիշատակին, զորակցություն հայտնել Կիրակոսյանների ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին։
ԱՀ Նախագահի հրամանագրով Գևորգ Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով: