ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.01.2023 15:24
Ոստիկանության սերժանտ Արեն Ասրյանը կդառնար 23 տարեկան
ՆԳ նախարարության ոստիկանության մի խումբ ծառայողներ` հունվարի 21-ին այցելել են Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղ և հարգանքի տուրք մատուցել արցախյան երրորդ պատերազմի ընթացքում անմահացած Արենի հիշատակին, զորակցություն հայտնել Ասրյանների ըն տանիքին։
Արենը 2018 թ. նոյեմբերի 20-ից ծառայության է անցել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայությունում:
2020թ. մարտի 18-ին նշանակվել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ՊՊԾ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի 3-րդ ջոկի հրամանատար:
Նա մեկն է ոստիկանության այն ծառայողներից, ով 2020 թվականի ռազմական գործողությունների ժամանակ անմահացել է Հադրութի շրջանի «Թութակ» տեղամասում մղված թեժ մարտերի ընթացքում։
Հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով: