ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.06.2014 17:09
Չարաշահել է պաշտոնեական դիրքը
ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում Քաշաթաղի շրջանի Արծվաշեն գյուղի բնակիչ, 1952թ. ծնված Հ. Բ-ի նկատմամբ հավաքագրված նյութերի ստուգմամբ պարզվել է, որ վերջինս 2007թ. մինչև 2013թ. ընկած ժամանակահատվածում` նշված համայնքի ղեկավարի պաշտոնին գտնվելու օրոք, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը զգալի չափերով հափշտակելու նպատակով 2008թ. յուրացման եղանակով հափշտակել է ԼՂՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից անտոկոս փոխառության պայմանագրով իրեն վստահված 2.580.000 դրամից 70.000 դրամը, իսկ 2008թ. կազմել է նպատակային անտոկոս փոխառության կեղծ պայմանագիր` Անդրեյ Սերյոժայի Աղաջանյանին (ծնված 1969թ., 20.12.2013թ. մահացել է) 50.000 դրամ գումարի չափով փոխառություն տրամադրելու մասին: