ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.06.2019 11:23
ԱՆՁՆԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. հունիսի 4-ին Մարտունու շրջանի բնակչուհի, 1958թ.ծնված Պ. Պ-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ իր տնից գողություն է կատարվել:
ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ պարզել են, որ Մարտունու շրջանի բնակչուհի, 1994թ.ծնված Մ. Մ-ն հունիսի 2-ին ժամը 10:00-ին գտնվելով Պ. Պ-ի առանձնատանը, ննջասենյակի մահճակալի բարձի տակից գաղտնի հափշտակել է 400.000 դրամ գումար:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: