Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 26.04.2024 Արխիվ

28.07.2021 16:12

Պարգևատրվել են բուժաշխատողները

Պարգևատրվել են բուժաշխատողները
ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով, համագործակցության համար պարգևների են արժանացել առողջապահության ոլորտի մի խումբ բուժաշխատողներ:
 
2020 թվականին Արցախի դեմ սկսված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում առողջապահության ոլորտն ակտիվորեն համագործակցում էր նաև ԱԻ պետական ծառայության և ոստիկանության համակարգի հետ:
 
Քաղաքացիական և ռազմական բժիշկների, ուժային կառույցների բժշկական ծառայությունների բուժաշխատողների նվիրվածության, մարդասիրության ու մասնագիտական արհեստավարժության շնորհիվ՝ բազմաթիվ կյանքեր են փրկվել ինչպես առաջնագծում, այնպես էլ հոսպիտալներում և ռազմի դաշտում:
 
ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը ելույթի իր խոսքում համագործակցության և կատարած հերոսական աշխատանքի համար երախտագիտություն է հայտնել առողջապահության ոլորտի ամբողջ անձնակազմին՝ նախարար Միքայել Հայրիյանի գլխավորությամբ:
 
ՆԳ նախարարի հրամանով պատերազմական փորձությունը հաղթահարելու, մասնագիտական ներուժը հայրենիքին ու ժողովրդին ծառայեցնելու համար, ոլորտի մի խումբ նվիրյալներ արժանացել են պարգևների:
 
«Համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգևատրվել են ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության ճառագայթային ախտորոշման բաժանմունքի բժիշկ Հայկ Դանիելյանը, «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրենի բուժօգնության գծով տեղակալ Արթուր Մարությանը, «Արևիկ» բուժմիավորում ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Մելքումյանը, բժիշկ Էդուարդ Հակոբյանը:
 
«Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն, ՆԳՆ ոստիկանության բժշկական ծառայության բաժնի բժիշկ-թերապևտ Մհեր Մուսայելյանը, վերակենդանացման բաժանմունքի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Վլադիմիր Մուսայելյանը, վերակենդանացման բաժանմունքի պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ Իգոր Զաքարյանը, վիրաբույժ՝ Կարեն Բազյանը և «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Նելսոն Գրիգորյանը:
 
«Համագործակցություն հանուն փրկության» մեդալին են արժանացել ՊԲ N զորամասի ախտորոշման բաժանմունքի ֆունկցիոնալ ախտորոշման կաբինետի պետ, մայոր Շալիկո Վարդանյանը և հրամանատարի բուժգծով տեղակալ, մայոր Դավիթ Գրիգորյանը:
 
Հուշանվերով պարգևատրվել են ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ՓՈՒՎ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման առաջին օպերատիվ խմբի բուժակ-փրկարար Ալեքսանդր Աղաջանյանը, «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության ճառագայթային ախտորոշման բաժանմունքի վարիչ Ռենա Սահակյանը, «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անահիտ Ավանեսյանը, ոստիկանության բժշկական ծառայության բաժնի ակնաբույժ՝ Ռուբեն Պողոսյանը, վնասվածքաբան-օրթոպեդ Կարեն Դավթյանը, ուրոլոգ՝ Գեորգի Միրզոյանը, «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ տնտեսվար Արկադի Ղազարյանը և վարորդ՝ Գրիգորի Բաղդասարյանը, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի վարորդ՝ Վյաչեսլավ Գրիգորյանը, ՆԳՆ ոստիկանության բժշկական ծառայության բաժնի պետ, փոխգնդապետ Դավիթ Իշխանյանը:
 
Հանդիպման ավարտին բուժաշխատողներին արժանին մատուցելու և ուշադրության արժանացնելու համար ՆԳՆ համակարգին շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:
 
Ներքին գործերի նախարարն իր պատրաստակամությունն է հայտնել շարունակական համագործակցության, ինչպես նաև առաջարկել` որակյալ առողջապահության համակարգ ունենալու իր օժանդակությունը:
 
Միջոցառմանը մասնակցել են ՆԳ նախարարի առաջին տեղակալ Սամվել Պետրոսյանը, ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանը, առաջին տեղակալ Գառնիկ Ավագիմյանը, ոստիկանության պետի առաջին տեղակալ Նորայր Բաբայանը, ոստիկանության պետի տեղակալ Վրույր Խաչատրյանը ինչպես նաև ՆԳՆ համակարգի մի խումբ ծառայողներ: