ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.03.2020 14:02
Ցեմենտի պարկերի որոշ մասը գողացել են
Մարտի 19-ին Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ, 1991թ. ծնված Մ. Հ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 10:00-ի սահմաններում ներկայացել է Ստեփանակերտ քաղաքի Մ.Մկրտչյան 8 հասցեում գտնվող իրեն պատկանող կիսակառույց առանձնատուն և նկատել, որ այնտեղ գտնվող ցեմենտի պարկերի որոշ մասը գողացված է։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: