ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.02.2016 17:46
Փաստաթղթային կեղծիքներ
Փետրվարի 24-ին ԼՂՀ ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ու Շահումյանի շրջբաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Շահումյանի շրջանի Խարխափուտ գյուղի բնակիչ, 1975թ. ծնված Մ. Մ-ն (նույն համայնքի ղեկավար), 2008-2015թթ. ընթացքում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, տարբեր փաստաթղթային կեղծիքներ կատարելու եղանակով յուրացրել և վատնել է նախնական հաշվարկներով 1.551.666 դրամ՝ համայնքին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս, իսկ Դադիվանք գյուղի բնակիչ, 1979թ. ծնված Դ. Ս-ն (նույն համայնքի նախկին ղեկավար), 2014-2015թթ. ընթացքում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, տարբեր փաստաթղթային կեղծիքներ կատարելու եղանակով յուրացրել է նախնական հաշվարկներով 409.790 դրամ: