ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.06.2014 16:30
Փորձել է փախցնել ավտոմեքենան
Հունիսի 24-ին Ստեփանակերտ քաղաքի Ա. Մանուկյան փողոցի N տան բնակիչ, 1993թ. ծնված Է. Ա-ն ոստիկանության քաղվարչություն է հաղորդել այն մասին, որ անհայտ անձը քանդել է իրեն պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի մեկնարկիչը:
Պարզվել է, որ հունիսի 23-ի ժամը 24:00-ից մինչև հունիսի 24-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը փորձել է փախցնել նշված շենքի բակում կայանված` Է. Ա-ին պատկանող ավտոմեքենան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: