09.10.2021 14:36
Քաղաքացիական զոհ՝ Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կրակոցից
Այսօր ժամը 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող նռան այգում, Ադրբեջանի զիված ուժերի կողմից դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ.):
Տեղում աշխատում են իրավապահ մարմինները:
Դեպքի մանրամասները պարզ կլինեն ավելի ուշ: