ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Սույն թվականի մայիսի 24-ին Արցախի Հանրապետության ոստիկանության գլխավոր և ավագ խմբերի ծառայողներն ատեստավորում անցան ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի մոտ։
Ոստիկանության կենտրոնական ապարատի, պետական պահպանության և քրեակատարողական վարչության, ինչպես նաև ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կրտսեր և միջին խմբերի ծառայողների ատեստավորումը անցկացվեց տեղերում՝ ոստիկանության պետի հրամանով ստեղծված համապատասխան հանձնաժողովների կողմից։
Ատեստավորում անցած ոստիկանության 278 ծառայողներից 225-ը համապատասխանել են զբաղեցրած պաշտոններին, 33-ի ատեստավորումը հետաձգվել է մեկ ամիս ժամկետով, 11-ը` ատեստավորման հանձնաժողովի որոշմամբ կարող են զբաղեցնել ավելի բարձր պաշտոն, իսկ 9-ը` ներկայացվել են խրախուսման։
Ոստիկանության պետը, գոհունակություն հայտնելով ատեստավորում անցած ծառայողների մասնագիտական պատրաստվածության առումով, համոզմունք հայտնեց, որ նրանց ունակությունները ի նպաստ կգործադրվեն հասարակության անվտանգության լիարժեք ապահովման և հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման ուղղություններում։