ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համապատասխան հոդվածով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել էր ոստիկանության ծառայողի նոր համազգեստի նկարագիրը:
Սույն թվականի դեկտեմբերի 6-ին ԼՂՀ ոստիկանության անձնակազմը նոր համազգեստով շարվել էր առավոտյան տողանի: Ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը, ողջունելով իրավակարգի պահապաններին, շնորհավորեց ոստիկանության ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ` հույս հայտնելով, որ ոստիկանը կմնա իր կոչմանը հավատարիմ ու կվերահաստատի «ամեն ինչ քաղաքացու անվտանգության ապահովման համար» ընտրված ուղենիշը: Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության և ծառայողական պարտականությունները պատասխանատվությամբ կատարելու համար ոստիկանության 3 ծառայողներ պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ ԼՂՀ ոստիկանության ֆինանսատնտեսական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Նվեր Թովմասյանին շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը պարգևատրվել է «Օրենքի պատվար», իսկ ոստիկանության պետի տեղակալները` «Մարտական զորակցություն» մեդալներով: Ոստիկանության 7 ծառայողներ պարգևատրվել են «Իրավակարգի ամրապնդման համար», իսկ 16 ծառայողներ` «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով:
ԼՂՀ գլխավոր դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր Մոսիյանի հրամանով ոստիկանության 1 ծառայող պարգևատրվել է հուշանվերով, իսկ 3 ծառայողներ` շնորհակալագրերով:
ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը հանդիսավորությամբ պարգևատրեց նաև իր իսկ հրամաններով խրախուսման արժանացած ոստիկաններին: