ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Սույն թվականի սեպտեմբերի 1-ին ԼՂՀ ոստիկանությունում տեղի ունեցավ հանդիսավոր արարողակարգ:
Գործառնական պարտականությունների բարեխիղճ կատարման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտերին ակտիվորեն մասնակցելու համար և ի նշանավորումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 23-րդ տարեդարձի` Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանով ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվեցին «Երկրապահ կամավորականների միության 20 տարի», ինչպես նաև «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալներով:
ԼՂՀ ոստիկանության պետը, պարգևատրվածներին անձամբ շնորհելով մեդալները, համոզմունք հայտնեց, որ պետությունը միշտ գնահատել ու այսուհետ ևս արժևորելու է վասն հայրենիքի մարտնչած հայորդիների վաստակը, որոնց շնորհիվ այսօր ունենք ազատ հայրենիք ու անկախ երկիր: