ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ԼՂՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում սույն թվականի հունիսի 23-ին ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի կողմից ստորագրված հրամանի համաձայն՝ ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գասպարյանը անձնական նախաձեռնությամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով, ոստիկանության փոխգնդապետ Արա Պողոսյանը ազատվել է ոստիկանության ներքին անվտանգության ծառայության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի պետի պաշտոնին:
Շնորհակալություն հայտնելով ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գասպարյանին բարեխիղճ ծառայության համար՝ ոստիկանության պետը համոզմունք հայտնեց, որ ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի անձնակազմը կհամախմբվի Արա Պողոսյանի շուրջը և իր ողջ ներուժը կուղղի հասարակության անվտանգությունն ու մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները լիարժեք ապահովելու գործին:
Հատուկ կարևորելով Մարտակերտի շրջվարչակազմի և դատախազություն հետ համատեղ բնակչության խնդիրներին լուծում տալու ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ոստիկանության պետը հանձնարարեց խստագույնս հետևել օրենքի տառին և հոգատարություն ու սրտացավություն ցուցաբերել բոլորի հանդեպ: