ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Սույն թվականի օգոստոսի 1-ին ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի մոտ էին հյուրընկալվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի առկա ուսուցման բաժնի շրջանավարտները:
Մեկ առ մեկ լսելով ակադեմիայի շրջանավարտներին` ոստիկանության պետը ըստ ծառայության անհրաժեշտության նշանակեց նրանց համապատասխան պաշտոնների` շնորհելով ոստիկանության լեյտենանտի կոչումներ:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի շրջանավարտներին շնորհավորելով նշանակված պաշտոնների առթիվ` ոստիկանության պետը կարևորեց համակարգը մասնագիտական և մարդկային բարձր որակներով օժտված ծառայողներով համալրելու անհրաժեշտությունը, հույս հայտնելով, որ նրանցից յուրաքանչյուրը ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքները կներուղղի ոստիկանության գործունեության արդյունավետությունը բարձրացնելուն և որպես կատարելության տիպար կնպաստի հասարակության շրջանում ոստիկանի հանդեպ տածած վստահությունը ամրապնդելու գործին: